լուսանկարը՝ արխիվից
Մի քանի ամիս Թբիլիսյան փողոցի բնակիչները բավարար ջուր չեն ստացել։
Այս խնդրի մասին NOR ռադիոյով նյութի հրապարակումից հետո, այժմ ջուր է մատակարարվել Թբիլիսյան փողոցում։ Ինչպես նշեցին փողոցի բնակիչները, մի քանի օր է, ինչ ջրի հարցը լուծված է։ Իսկ ցերեկը ջուրը անջատվում է ընդամենը մեկ ժամով։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի դեպարտամենտի նոր ղեկավար Արկադի Կվատաշիձեին այս խնդրի ժամանակին լուծման համար։
Նաև նշենք, որ 2024 թվականի համար կա ծրագիր՝ ուղղված քաղաքի և շրջակա գյուղերի ջրամատակարարման խնդրի վերացմանը։
Նինոծմիդայի Թբիլիսյան փողոցի բնակիչները ջրի սղության խնդրին են բախվում