Ախալքալաք քաղաքի թիվ 5 դպրոցի շրջանավարտը, ստանալով 100% դրամաշնորհ, հաջողությամբ ընդունվել է Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի զրոյական կուրսը։
Թագուհի Օվականյանը 1+4 ծրագրի ընդունելության քննություններ է հանձնել՝ հավաքելով 52 միավոր։ Թագուհին ապրում է Ախալքալաք քաղաքում։ Դրամաշնորհի շնորհիվ Թագուհին կկարողանա ուսման վրա ծախսելիք գումարն օգտագործել այլ ծախսերի համար՝ դրանով իսկ թեթեւացնելով ընտանիքի տնտեսական ծախսերը։ Նա խոսում է վրացերեն A2+ մակարդակում։ Ապագա ուսանողուհին պատկերացնում է, թե ինչ դժվարություններ են իրեն սպասվում ուսանողական կյանքում. Նախ՝ դժվար կլինի ինտեգրվել նոր քաղաքին, երկրորդ՝ հարմարվել նոր հասարակությանը։ Նա հույս ունի, որ սկզբնական շրջանում իրեն կօգնեն այն աղջիկները, որոնց հետ կապրի։
Ընդունելության քննությունները հանձնելու համար, Թագուհին ասաց, որ պետք է շատ սովորել։
Թագուհին ընտրել է ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ֆիզիկա-մաթեմատիկական ուսուցչի մասնագիտությունն ընտրել է հորեղբորս մասնագիտության հանդեպ ունեցած սիրո պատճառով, ով ավարտել է ֆիզմաթ ֆակուլտետը և դասավանդում է դպրոցում։ Նա ցանկանում է սովորելուց հետո վերադառնալ իր քաղաք և դառնալ ուսուցչուհի։
Ավելին լսենք ապագա ուսանող Թագուհուց