Ջիգրաշենի գյուղական համայնքում ամառվա սաստիկ շոգին ջուր չի եղել: Բնակիչները կարծում են, որ խնդիրը կապված է ցանքատարածությունների խմելու ջրով ոռոգման հետ, ինչի պատճառով ջրի սակավությունը լուրջ խնդիր է ստեղծում գյուղացիների համար։
Այս պահին գյուղում ջուր կա, սակայն ճնշումը թույլ է, և բնակիչները ստիպված են ջուր տանել այլ վայրերից։ Նաև, ըստ գյուղի բնակիչների, այս խնդիրն իրենց տանջելու է երկար տարիներ, իսկ մյուս գյուղերից ջրագծեր են խոստացել որը կապահովի նորմալ ջրամատակարարում, սակայն մինչ այժմ խնդիրը մնում է արդիական։
Այս մասին ավելի մանրամասն նշել են իրենք՝ գյուղի բնակիչները.
Radio NOR-ը դիմեց քաղաքապետարանի լիազոր՝ Արարատ Հովհաննիսյանին. Նրա խոսքով, Ջիգրաշենի գյուղական համայնքի համար նախատեսված է ջրամատակարարման ծրագիր: Խողովակները կանցկացվեն գյուղական դաշտերով, ակնկալվում է, որ կարտոֆիլի բերքահավաքի և այլ դաշտային աշխատանքների ավարտը լիովին կլուծի այս խնդիրը: Արարատի տեղեկացմամբ՝ աշխատանքների ավարտի հստակ ժամկետները հստակեցված չեն, սակայն արվում է հնարավորը խնդիրը վերացնելու համար։