Կոյուղաջրերը հոսում են Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցով

Կոյուղաջրերը հոսում են Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցով

Արդեն մի քանի օր է, ինչ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցով ձգվող կոյուղագիծը խցանված է։

Ճեղքման վայրում գոյացել է հսկայական ջրափոս, և ջուրը սկսել է հոսել կենտրոնական ճանապարհով:

Բնակիչները նշում են, որ կոյուղագծի հետ կապված խնդիրները սկսվել են մեկ շաբաթ առաջ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտից հետո։ Գիծը որով անցնում է կոյուղին և թափվում է Ագրի Չայ գետը, ցեխն ու ճյուղերը, խցանել են գիծը՝ պատճառ դառնալով այս միջադեպի։

Այս խնդիրը լուծելու համար դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի դեպարտամենտի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։ Նա հաստատել է, որ խնդիրը առկա է, և իր թիմն արդեն տեղում է՝ հետաքննելու իրավիճակը։ Սակայն այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը, ցավոք, փչացել է և ուղարկվել է վերանորոգման։ Երկուշաբթի օրը խնդիրը կլուծվի, կոյուղագիծը կվերականգնվի ու կմաքրվի։

Radio NOR · Канализационная вода течет по центральной улице города Ниноцминда