Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան Հայաստանում McDonald’s-ի բացման արտոնագիր է ստացել: Ինչպես հաղորդում է commersant.ge պարբերականը, գործարարը հայտարարել է, որ փետրվարի 7-ին McDonald’s Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Այցի շրջանակներում կհստակեցվի ռեստորանի տեղակայման վայրն ու այլ մանրամասներ: «Արտոնագրի ստացումը դեռ առաջին քայլն է, և այս ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ աշխատանք: Անհրաժեշտ է հարթել իրավական հարցերը»,-ասել է գործարարը:
Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում Երևանում կմեկնարկեն ռեստորանի կառուցման աշխատանքները: Նախնական փուլում ծրագրվում է բացել 3-4 կետ, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի 2.5-3 մլն եվրո ներդրում:
McDonald’s Georgia-ն բացվել է 1999թ.: