Սեպտեմբերի 15 -ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, Նինոծմինդայից դեպի Ախալքալաք տանող ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ ամենայն հավանականությամբ բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Նախնական տվյալներով՝ պատահարից ոչ ոք չի տուժել:
Տեղում աշխատում էին ոստիկանության աշխատակիցները:
Վթարի մասին այլ տեղեկություններ մեզ հայտնի չէ:
NOR ռադիոկայանը ավելի ուշ կփորձի պարզել մանրամասներ պատահարի մասին։