Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները մնում են «ռազմավարական հանդուրժողության» ռեժիմում։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն ռեժիմում եմ, ինչ նախկինում, այսինքն ռազմավարական հանդուրժողության, ինչն իրր բարդ կողմերն ունի։ նկատի ունեմ այն ռազմավարական համագործակցության համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ, և դրանք շատ խնդրահարույց են: Մենք այս մասին խոսում ենք բոլոր միջազգային ասպարեզներում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հավանական հանդիպմանը, նա նշել է, որ հանդիպման նախապատրաստական աշատանքներին պետք է մասնակցեն բոլոր գերատեսչությունները, սակայն «օրակարգը նման փուլի դեռ չի հասել»։

www.1in.am



Opinion, pooling and voting