Երևանում ընթանում են ավագանու ընտրություններ

Երևանում ընթանում են ավագանու ընտրություններ

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում են ավագանու ընտրություններ։ Երևանն ընտրում է ապագա քաղաքապետին։ Ժամը 17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 27 ընտրող, որը կազմում է 21.36 տոկոս։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրել է ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։

Ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և 1 դաշինք։