Լուծում է ստացել նաև Տերյան փողոցի կոյուղագծի խնդիրը

Լուծում է ստացել նաև Տերյան փողոցի կոյուղագծի խնդիրը

Հունվարի 31-ին Նոր Ռադիոն տեղեկություն տարածեց այն մասին, որ Նինոծմինդա քաղաքի Տերյան փողոցում Մշակույթի կենտրոնի և Հայոս-Քարթլոս զբոսայգու դիմաց վնասվել է կոյուղագիծը:

Փողոցում տարածվել էր տհաճ հոտ, բացի այդ խիստ սառնամանիքի պայմաններում ջուրը սառչում էր` փողոցը դարձնելով անանցանելի, անհարմարություններ էր պատճառում ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաներին:

Վրաստանի ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի բաժինը անցկացրել է որոշակի աշխատանքներ խցանված կոյուղագծի մաքրման ուղղությամբ և վերացրել առկա խնդիրը:

Վրաստանի ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի բաժնի աշխատակիցների հավաստմամբ` կոյուղագծի վնասման պատճառը եղել է խցանումը, որում մեզավոր են բնակիչները, ովքեր բարեխղճորեն չեն վերաբերում կոյուղու համակարգին:

img src=”https://c1.staticflickr.com/1/267/32781204035_b47b97de2a_z.jpg” alt=”” />

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting