Ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է Ռուսաստանի 28-ամյա քաղաքացու՝ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև դրանք իրացնելուն պատրաստելու մեղադրանքով, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով։
Քննությամբ պարզվել է, որ պարեկային ոստիկանները տղամարդուն կանգնեցրել են ստուգման համար և անձնական խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավվել թմրանյութի 244 փաթեթ։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է հավելյալ 998,87 գրամ թմրամիջոց, որի մի մասը եղել է պահպանվող վայրում, իսկ մյուսը՝ կոնկրետ վայրում՝ հետագա իրացման նպատակով։
Օրերս Վրաստանի ՆԳՆ-ն թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել է 36 մարդու։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվածների թվում են Վրաստանի 28 քաղաքացիներ, 8 օտարերկրացիներ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Եմենի և Հորդանանի քաղաքացիներ։