Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև սեպտեմբերի 24-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ երկու օր սպասվում է ջերմաստիճանի նվազում։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Սամցխե-Ջավախեթիում օրը կանցնի առավելապես առանց տեղումների։ Օրվա առաջին կեսին առանձին համայնքներում հնարավոր են փոքր տեղումներ։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կլինի +21, +23, գիշերը՝ +5, +7 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կանցնի առանց տեղումների, ցերեկը սպասվում է +18, +19, գիշերը՝ +2, +4 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին և 20-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է 2-4 աստիճանով նվազում։ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կնվազի +23, +25, գիշերը՝ +4, +6 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանի անկում է սպասվում նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում՝ ցերեկը՝ +21, +22, գիշերը՝ +1, +3 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 21-ից 24-ը օրվա առաջին կեսը ներառյալ, ողջ մարզում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրեւ։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը ջերմաստիճանը բարձրացել է մինչև +26, +30, իսկ գիշերը կլինի +8, + 10 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կլինի +23, +24, գիշերը՝ +4, +6 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 25-ից մարզում կպահպանվի առանց տեղումների և տաք եղանակ։ sknews.ge