Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում կվերանորոգվեն դեպի արոտավայրեր տանող ճանապարհները և կկառուցվեն անասուններին ջրելու տարրաներ։ Այս աշխատանքների համար նախատեսված է 19 775 լարի։
Այս տարի ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն մրցույթով։ Այս աշխատանքների համար մրցույթ է հայտարարվել երկու անգամ, սակայն չի կայացել։ Իսկ «Օգնություն գյուղին» ծրագրով հայտարարված և չկայացած մրցույթների համար այժմ իրականացվելու են ուղիղ պայմանագրով։
Ուղիղ պայմանագրով աշխատանքներն իրականացնում է Նիկոլայ Չիվչյանը։ Չիվչյանի խոսքով, աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Հարցին, թե աշխատանքները ժամանակին կավարտվեն, նա պատասխանեց, որ այո, երկու ամիս ժամանակ ունեն դրա համար։
Նշենք, որ արոտավայր տանող ճանապարհները մինչև կառուցվեն անասուններն այլևս արոտ չեն գնա, իսկ թե եկող տարում այդ ճանապարհները օգտագործման համար պիտանի կլինեն թե ձնհալի հետ կքայքայվեն, դա հարց է:
Մենք հարցում ենք անցկացրել նաև գյուղի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչ են մտածում գյուղում կատարվող աշխատանքների մասին և որ աշխատանքն են համարում առաջնահերթ:
Բնակիչները կարծում են, որ գյուղատնտեսությամբ են զբաղվում, արոտավայրեր են գնում, ճանապարհն անմխիթար վիճակում է, ուստի վերանորոգման կարիք կա։ Բացի այդ, անհրաժեշտ է կառուցել խմելու ջրի տարրաներ անասուններին ջրելու համար։
Նշենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը 2023 թվականին գյուղական բնակավայրերի զարգացման համար ստացել է 444 հազար լարի։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։