Փետրվարի 9-ը ատամնաբույժների միջազգային օրն է

Փետրվարի 9-ը ատամնաբույժների միջազգային օրն է

Փետրվարի 9-ը ատամնաբույժների միջազգային օրն է:

Նոր Ռադիոն շնորհավորում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր ատամնաբույժներին տոնի առթիվ:


Այս օրը պատահական չի ընտրվել: Այսօր նաեւ Սուրբ Ապոլոնիայի հիշատակի օրն է, քրիստոնյա մի նահատակի, որին ուղղված աղոթքները, համարվում է, որ բուժում են ատամնացավը:

Ապոլոնիան հռոմեացի Դեցի կայսեր (3-րդ դար, 249-251թթ.) ժամանակաշրջանի բարձրաստիճան մի պաշտոնյայի դուստր էր, որը քրիստոնեություն էր ընդունել: Հեթանոսները, իմանալով այդ մասին, սկսել են հալածել նրան՝ պահանջելով ուրանալ քրիստոնեությունը: Ապոլոնիան, սակայն, հրաժարվել է ենթարկվել նրանց կամքին, հեթանոսները, ի պատասխան, կտտանքների են ենթարկել նրան՝ ջարդել են ծնոտը, կոտրել ատամները եւ պատրաստվել են վառել նրան:

Անվախ կույս Ապոլոնիան խնդրել է կապանքներից ազատել իրեն եւ ինքնակամ է նետվել խարույկի մեջ: 300 թվականին նա դասվել է սրբերի շարքին: Կտտանքների բնույթը հաշվի առնելով՝ սրբապատկերագրության մեջ Ապոլոնիայի հիմնական բնորոշ հատկանիշ են դարձել ատամները կամ աքցանը:

Իսկ Ապոլոնիայի ժամանակակիցներին այնքան է հիացրել նրա սխրանքը, որ նույնիսկ առասպել է ստեղծվել, ըստ որի՝ եթե արտաբերես Ապոլոնիայի անունը եւ աղոթք հղես նրան, ապա ատամի ցավը կմեղմանան, կանցնի:


Ապոլոնիան հռոմեացի Դեցի կայսեր (3-րդ դար, 249-251թթ.) ժամանակաշրջանի բարձրաստիճան մի պաշտոնյայի դուստր էր, որը քրիստոնեություն էր ընդունել: Հեթանոսները, իմանալով այդ մասին, սկսել են հալածել նրան՝ պահանջելով ուրանալ քրիստոնեությունը: Ապոլոնիան, սակայն, հրաժարվել է ենթարկվել նրանց կամքին, հեթանոսները, ի պատասխան, կտտանքների են ենթարկել նրան՝ ջարդել են ծնոտը, կոտրել ատամները եւ պատրաստվել են վառել նրան:

Անվախ կույս Ապոլոնիան խնդրել է կապանքներից ազատել իրեն եւ ինքնակամ է նետվել խարույկի մեջ: 300 թվականին նա դասվել է սրբերի շարքին: Կտտանքների բնույթը հաշվի առնելով՝ սրբապատկերագրության մեջ Ապոլոնիայի հիմնական բնորոշ հատկանիշ են դարձել ատամները կամ աքցանը: Իսկ Ապոլոնիայի ժամանակակիցներին այնքան է հիացրել նրա սխրանքը, որ նույնիսկ առասպել է ստեղծվել, ըստ որի՝ եթե արտաբերես Ապոլոնիայի անունը եւ աղոթք հղես նրան, ապա ատամի ցավը կմեղմանան, կանցնի:

Այսօր ատամնաբույժի մասնագիոտությունը ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է ոչ միայն աշխարհում, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Ներկա պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետում իրենց ծառայություններն են մատուցում ավելի քան 10 ատամնաբույժներ:

Ի՞նչ խնդիրներ ունեն ատամնաբուժական ծառայությունները, ինչքանո՞վ են դրանք պահանջված բնակիչների կողմից, այս և այլ հարցերի մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ատամնաբույժների հետ:



Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting