
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ ՆԳՆ աշխատակիցը սպանել է նախկին կնոջն ու զոքանչին, այնուհետև ինքն իրեն է վիրավորել։
Հատուկ քննչական ծառայության վարչության պետ Բաչանա Կվարացխելիան նշել է, որ միջադեպին ականատես են եղել իրենց անչափահաս երեխաները։
Կանանց սպանելուց հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին։ Նա այժմ հիվանդանոցում է գտնվում, հայտնում է ՆԳՆ-ն։
Նախաքննությունը տարվում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Քանի որ մեղադրյալը գործող ոստիկան է, նախաքննությունը վարում է մեկ այլ քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը։