2024-2025 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու տարիքը կնվազեցվի ևս մեկ ամսով: Այս մասին սեպտեմբերի 17-ին ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին:
Կրթության գերատեսչության ղեկավարը նշել է՝ 2024-2025 ուստարում դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան:
Նախարարը պարզաբանել է՝ այս օրենքի ընդունոմից հետո, ծնողների համար կամավոր է լինելու իրենց երեխաներին դպրոց տանելը կամ չտանելը:
Նա տեղեկացրել է 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված փոփոխության մասին՝ ընդգծելով առաջին դասարանցիների համար կատարված փոփոխությունը։
Հիշեցնենք. ԿԳՆ տեղեկատվության համաձայն՝ 2023-2024 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատություններ է ընդունվել ավելի քան 55 հազար առաջին դասարանցի։ aliq.ge