Վրացի պատմաբան, պատմության դասախոս Բեքա Կոբախիձեն գրառում է կատարել Ղարաբաղում զարգացող իրադարձությունների վերաբերյալ։
Պատմաբանը հարկ է համարում աջակցել երկու հիմնական բանի.
«Ալիևը չպետք է շարժվի դեպի Սյունիք. 2. Ղարաբաղում վայրի էթնիկ զտումներ չպետք է տեղի ունենան, ինչը կհանգեցներ Փաշինյանի տապալմանը և Ռուսաստանի խամաճիկ իշխանության գալուն Հայաստան։ Հիմա այս սցենարների լծակների մեծ մասն Ալիևի ձեռքում է»։
Կոբախիձեն գրում է, Ալիևը հույս ունի՝ կարող է բռնությամբ զավթել և վերահսկել Ղարաբաղը, բայց առանց հայ բնակչության։
«Եթե տեղի ունենան էթնոզտումներ և դրա հետ կապված բազմաթիվ մարդկային ողբերգություններ, Փաշինյանի համար դժվար կլինի ևս մեկ անգամ պահպանել իշխանությունը։ Ռուսաստանը ցանկանում է, որ Ալիևը գնա Սյունիք և դրանով միայն խորացնի հակամարտությունը։ Այդպիսով նա կփոխարինի նաև Փաշինյանին և կպահպանի ուժեղ ազդեցությունը երկու շրջանների վրա», — գրում է պատմաբանը և շարունակում «Փաշինյանը դա գիտակցում է ու խուսափում պատերազմի մեջ մտնելուց։
Ալիևի ցանկությունն է գոնե վերցնել Ղարաբաղը, առանց հայերի, և եթե Սյունիքի վրա հարձակման օրինականությունը բախվի պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, նրա համար ավելի լավ կլինի»։
Բեքա Կոոբախիձեն կարծում է, եթե Իրանը և/կամ Ռուսաստանը չմիանան Հայաստանի կողմից պատերազմին, Հայաստանի համար միայն աղետալի արդյունքներ կունենա։ «Կարծես թե ոչ ոք չի պատրաստվում պայքարել Հայաստանի կողմից», — ասում է նա։
«Արևմուտքի համար առաջնագիծն այժմ Ուկրաինան է, իսկ Հարավային Կովկասում նա սահմանափակված է պասիվ դիտորդի դերով։ Չնայած հայ-ամերիկյան ռազմական ներգրավվածություններին, Արևմուտքը պատրաստ չէ ռազմական առճակատման, և չունի որևէ այլ շոշափելի լծակ», — հավելում է պատմաբանը։
Մինչ Լեռնային Ղարաբաղի ռմբակոծումը Կոբախիձեն ևս մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր․
«Եթե Ադրբեջանի ագրեսիան իրականացվի Հայաստանի դեմ, և այն մնա անպատիժ, ապա կարող եմ վստահորեն ասել, որ հաջորդը մենք ենք։ Հայերն ու վրացիներն ամենավատն են հիշում, ինչ արդյունք է ունենում երբ թուրքերն ու ռուսները ինչ-որ բան են պայմանավորվում»։ aliq.ge