2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել, գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն:
Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։
2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե 85 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 13 մլն դոլարով։ Երկիրը Ադրբեջանին վաճառել է 5,1 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա, 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է գրեթե 1,2 մլն դոլար։ Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն այս տարի աճել է մինչև 4,1 մլն դոլարով: aliq.ge