Ռուս-վրացական սահամանի` հյուսիսօսական հատվածում ավտոտրանսպորտի երթեւեկությունը վրացական կողմի նախաձեռնությամբ փակ է` եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում: Երթեւեկությունը փակվել է ժամը 9.30-ին:
«Վերին Լարսի» անցակետը փակվել է ամեն տեսակի տրանսպորտի` ինչպես բեռնատարների, այնպես էլ մարդատարների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ներկայումս Վրաստանի տարածքում գտնվող Խաչի լեռնանցքն անանցանալի է: NEWS.am