Սեպտեմբերի 8-ին տեղեկացրել էինք «HERA XXI» երիտասարդական կենտրոնի բացման մասին։ Նախորդ հարցազրույցում զրուցել էինք Հերիքնազ Մարգարյանի հետ և նրանից տեղեկացանք նոր նախագծի և նպատակների մասին։
Սեպտեմբերի 20-ին Նինոծմինդայում բացվեց երիտասարդական նոր կենտրոն։ Հանդիպումը վարում էր ծրագրի ղեկավար Հերիքնազ Մարգարյանը։
«Կարծում եմ, որ մեր նախագիծը կօգնի մեր երիտասարդությանը: Նախագիծը տարբերվում է մյուսներից, մենք ցանկանում ենք մեր մասնակիցների հետ նախապես քննարկել մեր հանդիպումների թեմաները, հասկանալ, թե ինչ թեմաների մասին են նրանք ուզում խոսել, ինչն է ավելի արդիական և հետաքրքիր նրանց համար։ Ինձ շատ է դուր գալիս մեր երիտասարդների մոտիվացիան, քանի որ նրանք ոգեշնչված են, ցանկանում են մասնակցել և կարծում եմ, որ մեր նոր բիզնեսում մոտիվացիան շատ անհրաժեշտ է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել մեր թիմին»։ – Հերիքնազ Մարգարյան:
HERA XXI ասոցիացիան օգնում է ուժեղացնել կամավորական շարժումը երկրում, վերարտադրողական առողջության և իրավունքների իրականացմանը: Խթանում է երիտասարդության ներգրավվածությունը տարբեր միջոցառումներում:
Կազմակերպության երիտասարդական խմբերի հիմնական նպատակն է նպաստել երիտասարդության համակողմանի զարգացման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, որտեղ երիտասարդները կարող են լիարժեք իրացնել իրենց ներուժը և ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքի բոլոր ոլորտներին:
Համաձայն HERA XXI ծրագրի՝ երիտասարդների թիրախային խումբը 14-24 տարեկան երիտասարդներն են, գյուղական վայրերում ապրող տղաներն ու աղջիկները, ուսանողները, փախստականները և ներքին տեղահանված անձինք:
Շարունակությունը լսեք Հերիքնազի հետ մեր հարցազրույցում