Կարկուտից տուժած քանի՞ ընտանիք օգնություն կստանա Նինոծմինդայում

Կարկուտից տուժած քանի՞ ընտանիք օգնություն կստանա Նինոծմինդայում

2023 թվականի սեպտեմբերի սկզբին Նինոծմինդա քաղաքում բնական աղետ է տեղի ունեցել։ Նինոծմինդա քաղաքում տեղացած ուժեղ կարկուտն իր հետ ահռելի վնաս է հասցրել։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 3-ին տեղացած կարկուտի պատճառած վնասի մասին 174 հայտադիմում է ստացել։ Մինչ օրս բոլոր դիմումները վերանայվել են և որոշումներ կայացվել։

Սակայն քաղաքապետարանը կարող է օգնել միայն վնասված տանիքների վերականգնման հարցում։ Քաղաքապետարանը չի կարող փոխհատուցել վնասված մեքենաների և գյուղատնտեսական նշանակության հողերի վնասը.

Քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության պետ Շիրակ Գալոյանի խոսքով՝ հանձնաժողովը հաստատել է և կօգնի 46 բնակչի։ Հիմնական շեշտը դրված է սոցիալապես անապահով, միայնակ և աղքատ խավի վրա։ Նրանք, ովքեր ունեն եկամտի աղբյուր կամ աշխատում են պետական ​​կառույցներում, օգնություն չեն ստանա։ Օգնություն կտրամադրվի միայն նրանց, ում տանիքները վնասվել են։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ին Նինոծմինդա քաղաքում ուժեղ կարկուտ է տեղացել։ Մոտ 20 րոպե տեւած կարկուտը ծածկել է գետինը, հողին հավասարեցրել բնակիչների այգիներն ու բերքը։ Այն հսկայական վնաս է հասցրել քաղաքի բնակիչներին՝ վնասելով տների տանիքները, կոտրել մեքենաների դիմապակին, վնասել ծառեր, ջերմոցներ և էլեկտրական մալուխներ։

Radio NOR · Сколько человек из Ниноцминды получат помощь от полследствия града