Բարեգործական համերգից ստացված հասույթը՝ 550 լարիի չափով, օգնության տեսքով տրվել է 6-ամյա Ամալյա Շ.-ին Մեծ Գոնդուրա գյուղից:
Ամալյան առողջական խնդիրներ ունի և պետք է վիրահատվի:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Անի Սանոսյանը արդեն երկրորդ տարին է իր ընկերների հետ միասին կազմակերպում է բարեգործական համերգ:
Համերգին իրենց մասնակցությունն են ունեցել Նինոծմինդա քաղաքի դպրոցների աշակերտները: Բարեգործական համերգի հասույթը կազմել է 450 լարի, իր հերթին Անի Սանոսյանի ընտանիքը այս գումարին ավելացրել է ևս 100 լարի և 550 լարին փոխանցել 6-ամյա Ամալյայի ընտանիքին:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան