Վրաստանի ՆԳՆ-ն կալանավորել է «գողական աշխարհի» հետ առնչություն ունեցող 13 անձի, իսկ երկու «օրենքով գողերի» հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել։
Այս առնչությամբ ՆԳՆ-ում տեղի է ունեցել ճեպազրույց։
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության ներկայացուցիչ Թոռնիկե Մարսագիշվիլիի խոսքով՝ քաղաքացիների միջև ֆինանսական վեճերը հարթելու և անձնական օգուտներ ստանալու նպատակով մեղադրյալը կապվել է արտերկրում օրենքով գողերի հետ և կազմակերպել է գողական պարզաբանում։
«ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների և թաքնված քննչական գործողությունների արդյունքում «գողական աշխարհի» հետ առնչություն ունեցող 13 անձի բերման են ենթարկել Թբիլիսիում, Բաթումիում, Լանչխուտիում և Ցագերիում։
Հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով։
Քաղաքացիների միջև ֆինանսական վեճերը հարթելու և անձնական օգուտներ ստանալու նպատակով մեղադրյալը կապվել է արտերկրում օրենքով գողերի հետ և կազմակերպել է <<գողական ռազբոռկա>>։
Եթե նրանք չենթարկվեին օրենքով գողերի ցուցումներին, ապա նրանց հետ ֆիզիկապես կվարվեին։
Դատավորի հանձնարարականով ոստիկանները մեղադրյալների տներում անձնական զննությամբ և խուզարկությամբ որպես իրեղեն ապացույց առգրավվել են ավտոմեքենա, ոսկյա իրեր և բջջային հեռախոսներ, որոնց միջոցով նրանք շփվել են միմյանց և արտերկրում օրենքով գողերի հետ։
Ինչպես նաև խուզարկության ժամանակ մեղադրյալ Գ.Կ.֊ից որպես ապացույց առգրավվել է գնդացիր և մոտ 50 պարկուճ, իսկ ամբաստանյալ Վ.Չ.֊ից առգրավվել է թմրամիջոց՝ մարիխուանա։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի, 223-րդ հոդվածի 4-րդ կետով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։