Վտանգված է ԼՂ հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով ապրելու հնարավորությունը. Կոլոննա

Վտանգված է ԼՂ հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով ապրելու հնարավորությունը. Կոլոննա

Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել, ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Նա ասել է, որ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը` հավելելով, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, նրանց թվում` երեխաներ

«Այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ կասկածի տակ է դրվում, դրա նկատմամբ սպառնալիք չկա, վտանգված է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի` իրենց իրավունքներով, պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը»,– նշել է Կոլոննան։

Իր խոսքով՝ այդ հնարավորությունը չկա, երբ ուժեղ կողմը թույլի նկատմամբ ուժ է կիրառում։



Opinion, pooling and voting