Հուլիսին նորոգված ճանապարհը սեպտեմբերին կրկին վերանորոգվում է

Հուլիսին նորոգված ճանապարհը սեպտեմբերին կրկին վերանորոգվում է

2023 թվականի հուլիս ամսվա տվյալներով NOR ռադիոկայանը անդրադրաձել էր, որ Օրլովկա գյուղից մինչեւ անցակետ տանող Վրաստան-Հայաստան միջպետական նշանակության ճանապարհը վերանորոգվում էր եւ այդ աշխատանքները մոտ 10 օրվա ընթացքում պետք է ավարտվեին:

Հետեւողական լինելով այս հարցին նկատեցինք, որ վերոնշյալ ճանապարհին դարձյալ ընթանում են վերանորոգման աշխատանքներ, որը ձգվում է մինչեւ անցակետ:

Պատվիրատուն Վրաստանի ճանապարհային դեպարտամենտն է, իսկ աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը:

Մենք կապվեցինք «Ջավախավտոգզա» ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի հետ՝ ով ասաց. «Ճանապարհի որոշ տեղերում քանդված ասֆալտի շերտը հանվում է և փոխարինվում նոր շերտով: Մենք իրականացնում ենք Օրլովկայից մինչեւ անցակետի հին մասնաշենքի մոտ տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Իսկ ինչ վերաբերվում է այն հատվածներին որոնք արդեն 2 -րդ անգամն են վերանորոգվում, այդ մասին տեղեկություն չունեմ թե ինչու է այդպես»:

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նինոծմինդայից դեպի Օրլովկա տանող ճանապարհին, Ինասարիձեն պատասխանեց, որ եթե դեպարտամենտի կողմից հանձնարարվի ապա անպայման կվերանորոգվի:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Օրլովկայից մինչեւ անցակետ տանող ճանապարհը կրկին վերանորոգվում է

Թե ինչու՞ է վերոնշյալ ճանապարհի որոշ հատվածներ այն էլ գծանշված նորից վերանորոգվում, փորձեցինք հեռախոսակապի միջոցով պարզել ճանապարհային դեպարտամենտից որտեղից այդպես էլ պատասխան չստացանք եւ չկարողացանք կապնվել:

Թեմատիկ՝