Սիլվա Կապուտիկյան փողոցը արդեն անցանելի է

Սիլվա Կապուտիկյան փողոցը արդեն անցանելի է

Սիլվա Կապուտիկյան փողոցը գտնվում է Նինոծմինդա քաղաքի ծայրամասում: Ձմռանը առատ ձյան պատճառով այս փողոցը դառնում է անանցանելի, իսկ բնակիչները հայտնվում են մեկուսացման մեջ:

Բնակիչների մեքենաները չեն կարողանում դուրս գալ իրենց տան բակերից: Պատահել են դեպքեր, երբ շտապ օգնության մեքենան ևս չի կարողացել մոտենալ հիվանդի տանը: Երեխաները նույնպես դժվարությամբ են կարողանում գնալ դպրոց և հետ վերադառնալ:

Սիլվա Կապուտիկյան փողոցի բնակիչները մի քանի անգամ դիմել են Նոր Ռադիոյին իրենցը փողոցի խնդիրը լուսաբանելու խնդրանքով, և Նոր Ռադիոն օրեր առաջ անդրադարձավ այս խնդրին, որից հետո այս փողոցում տարվեցին ձնամաքրման աշխատանքներ: Այս առիթով բնակիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին Նոր Ռադիոյին խնդիրը լուսաբանելու և ՛՛Դորոժնիկ՛՛ ՍՊԸ-ին՝ փողոցը մաքրելու համար:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting