Վրաստանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 08:00-ին, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լելուբանի գյուղի մոտ՝ Թբիլիսիից 4 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժը զգացել է նաև Թբիլիսիի բնակչությունը։

Ցնցումները զգացվել են նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում։