
Մեր ձեռքբերումներն արժանի են Եվրամիության դրական որոշմանը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՄԱԿ-ի 78-րդ նստաշրջանի բանավեճի ժամանակ իր ելույթի ժամանակ։
Ինչպես նշել է վարչապետը, որպես այսպես կոչված ասոցացված եռյակի երկրների առաջատար, Վրաստանը վաստակել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
«Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի տեսանելի արդյունքները և տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական համատեքստը արդարացի կգնահատվեն։ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալը միակ ճանապարհն է: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ ցանկանում եմ ընդգծել կանոնների վրա հիմնված միջազգային կարգի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված հիմնարար սկզբունքների կարևորությունը»,- ասել է կառավարության ղեկավարը։