Սիրանույշ Այվազյան-Եսոյանը ծնվել է 1961թ. Ախալքալաքիի մունիցիպալիտետի Կորխ գյուղում:
Միջնակարգ կրթություն ստացել է Կորխ գյուղի դպրոցում: 1981թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան, հայոց լեզվի և գրականության բաժին: Իր մանկավարժի կարիերան Սիրանույշ Եսոյանը սկսել է հայրենի Կորխ գյուղում:
Ամուսնացել է Փոքր Խանչալի գյուղում և 1985-1996թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել տվյալ գյուղի դպրոցում: 1996թ. Սիրանույշ Եսոյանը իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է քաղաք Նինոծմինդա և սկսել հայոց լեզու և գրականություն դասավանդել արդեն Մեծ Խանչալի գյուղում:
Սիրանույշ Եսոյանը 37 տարվա մանկավարժական փորձ ունի:
Ինչպես տիկին Եսոյանն ինքն է ասում, իր մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղացել իր հայոց լեզվի ուսուցչուհի Վիոլետա Ղազարյանը:
՛՛Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և եթե երկրորդ անգամ մասնագիտություն ընտրելիս լինեի, կրկին կընտրեի մանկավարժի մասնագիտությունը՛՛,- ասում է վաստակաշատ ուսուցչուհին:
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից նրան շնորհվել են վկայականներ և մրցանակներ:
Սիրանույշ Եսոյանը ունի մեկ որդի և մեկ դուստր, ովքեր ապրում և աշխատում են Երևան քաղաքում:
Լուսանկարների մեծ մասը վերցված են Սիրանույշ Եսոյանի անձնական արխիվից
Անաիտ Զալալյան