
Թբիլիսիում անչափահաս երեխան ընկել է բնակելի շենքից, նա տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Բագեբի հատվածում:
Ականատեսների վկայությամբ տանը 2 տարեկան երեխան եղել է ծնողների հետ։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ նա դուրս է եկել պատշգամբ, բարձրացել ճաղերից։
Դեպքի վայրում են եղել պարեկային ոստիկանության և շտապօգնության խմբերը, սակայն անչափահասին փրկել չի հաջողվել։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ կյանքից զրկել։