Եֆրեմովկայում սկսվել են «Գյուղի աջակցություն» ծրագրով աշխատանքները:
Այս տարի նախատեսվում է վերակառուցել խաղադաշտը, որը երկար ժամանակ եղել է անմխիթար վիճակում և օգտագործման համար ոչ պիտանի։
Այս հարցի շուրջ զրույց ունեցանք գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։
Զրույցի ընթացքում նա ընդգծեց, որ աշխատանքներ են տարվում, մարզադաշտը կվերականգնվի։ Աշխատանքները կավարտվեն նոյեմբերին։
Աշխատանքների մրցույթն արդեն շահված է, և գյուղական համայնքի ներկայացուցչի խոսքով, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Նրանք վստահ են, որ կկարողանան դրանք ավարտին հասցնել ժամանակին, քանի որ ավարտման ժամկետը նշանակված է նոյեմբեր ամսին։
Առավել մանրամասն՝ մեր աուդիո ռեպորտաժում։