Երեւանում ցույցերը շարունակվում են: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առավոտից Հայաստանի մայրաքաղաքում փակվել են մի քանի փողոցներ։
Ըստ լրատվամիջոցների՝ ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մի քանի տասնյակ մասնակիցների։
Ուշ գիշերը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենք։
«Մենք ոչ մեկի հետ չենք հանդիպելու, մենք բողոքելու ենք ոստիկանների կամայականությունների դեմ»,- ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 1tv.ge