Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ քաղաքապետարաններում մինչև սեպտեմբերի 25-ի ուշ գիշեր կպահպանվի կարճատև անձրև՝ կայծակով, Արևելյան Վրաստանում տեղ-տեղ կարող է դիտվել նաև կարկուտ։ Առաջիկա օրերին սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրում օդի ջերմաստիճանը կգերազանցի +30 աստիճանը։ Կոլխեթիի հարթավայրում և Զեմո Իմերեթիում ուժեղ քամի է սպասվում՝ արևելքից։
Թբիլիսիում սեպտեմբերի 25-ին սպասվում է կարճատև անձրեւ, 26-27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։
Ափամերձ քաղաքապետարաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սեպտեմբերի 25-ին հնարավոր է կարճատև անձրև, իսկ սեպտեմբերի 26-27-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +27, +29 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրում (Քութայիսի, Զեստաֆոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սեպտեմբերի 25-ին հնարավոր է կարճատև անձրև, իսկ սեպտեմբերի 26-27-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Արևելյան կողմից տեղ-տեղ ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային քաղաքապետարաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սեպտեմբերի 25-ին սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, իսկ սեպտեմբերի 26-27-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Արևելյան կողմից տեղ-տեղ ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սեպտեմբերի 25-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 26-27-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սեպտեմբերի 25-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 26-27-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։ Գորի-Սուրամ ճանապարհի հատվածում արևելյան կողմից ուժեղ քամի է սպասվում։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարո) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 27-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սեպտեմբերի 25-26-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, իսկ սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 25-26-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։
Եղանակի մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հղումը՝ meteo.gov.ge sknews.ge