Ռուսական Azimuth ավիաընկերությունը հոկտեմբերի 9-ից թռիչքներ կկատարի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Վրաստանի Բաթումի քաղաք: Այս մասին հայտնում է ռուսական ավիաընկերության կայքը։
Ըստ կայքի հրապարակման՝ հոկտեմբերի 11-ից չվերթեր կիրականցվեն Սոչի-Թբիլիսի ուղղությամբ:
Ի դեպ, ներկայումս Azimuth-ը թռիչքներ է իրականացնում Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ։ Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը դեռ չի հայտարարել նոր երթուղիներով թռիչքների թույլտվություն տալու մասին։
Բացի Azimuth-ից, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև թռիչքներ են իրականացնում վրացական Georgian Airwaysը (Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի) և ռուսական Red Wings (Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա, Սոչի-Թբիլիսի-Սոչի) ավիաընկերությունները։
Վաշինգտոնը, ԵՄ երկրները և Կիևը քննադատում են Վրաստանին Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու համար։ aliq.ge