ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է հաստատել Իսրայելի դիմումը՝ ընդգրկվելու այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով ամերիկյան կառույցի աղբյուրներին։
Որոշման մասին այս շաբաթ կհայտարարի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարականից հետո: Իսրայելի քաղաքացիների համար առանց վիզա ԱՄՆ մուտքի հարցը եղել է այն թեմաներից մեկը, որը Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ 1in.am