Այս տարի 10 ուսուցիչ կստանա 10 000 լարի հավելավճար։ Այս մասին խոսվում է Կրթության նախարարության կողմից պատրաստված «Հանրակրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծում։
Տեղեկության համար՝ կառավարությունը մշակել է ուսուցչին ազգային մրցանակով պարգեւատրելու կարգ։
«Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկության համաձայն, ուսուցիչը կստանա ազգային ուսուցչի մրցանակ, որը միաժամանակ դրամական պարգև է և նաև կրծքանշան։ Տրամադրվող հավելավճարը սահմանվում է մեկ անձի համար՝ 10 000 լարիի չափով։ Մինչեւ 2023 թվականը 10 ուսուցիչ կստանա ուսուցչի ազգային մրցանակ։
Միջնաժամկետ բյուջեն կազմում է մոտավորապես 3,600,000 լարի։ 2023 թվականի բյուջեն սահմանվել է 600 000 լարի, որը ներառում է 10 ուսուցիչների համար նախատեսված ազգային պարգևներ, կրծքանշանների պատրաստման և Ուսուցչի ազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացման ծախսերը»,- նշված է օրինագծի բացատրական գրառման մեջ։
Բացի այդ, նշենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ հոկտեմբերի 27-ը նշվում է որպես Ուսուցչի ազգային օր։ tv9news.ge