Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, ըստ որի Եվրամիությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը` ուղղված Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին:
«Ակնկալվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած զինադադարը կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի դեպի Հայաստան, միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի լուրջ պակասի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և հասանելիության բացակայությանը։ Մարդասիրական ֆինանսավորման 5 միլիոն եվրոյից 500,000 եվրոն «օգնություն է արտակարգ իրավիճակների ժամանակ (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ), իսկ 4,5 միլիոն եվրոն լրացուցիչ ֆինանսավորում է», – ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև հումանիտար փորձագետ է ուղարկում տարածաշրջան, ով կաշխատի տեղում հումանիտար գործընկերների հետ՝ արագ արձագանքելու ճգնաժամին: