2020 թվականի հոկտեմբերին Եֆրեմովկա գյուղում մանկական խաղահրապարակ է տեղադրվել։
2020 թվականին մրցույթը շահել է ՇՊՍ «Լիլե» ընկերությունը, հայտարարված մրցույթի արժեքը կազմել է 29 595 լարի, իսկ աշխատանքներն իրականացվել են մրցույթով առաջարկված ընդհանուր գումարով՝ 22 500 լարի։ Աշխատանքներն իրականացվել են Եֆրեմովկայում, ինչպես նաև Խորենիա և Գանձա գյուղերում։ Աշխատանքներն իրականացվել են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, և մրցույթի համաձայն՝ Եֆրեմովկային հատկացվել է 10000 լարի։
Ներկա պահին ատրակցիոնները այնքան էլ լավ վիճակում չեն և ունեն հետևյալ տեսքը.
Նշենք, որ սլայդը կոտրված է, ճոճանակները կտրված և պարանով ամրացված են, հենասյուների ներկը թափվել է, սակայն նոր վերականգնողական աշխատանքների արդյունքում փռվել են փափուկ ռետինե հատակներ, շուրջը կառուցվել են արահետներ։
Եֆրեմովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի խոսքով, աշխատանքներն ընթացքի մեջ են և պետք է ավարտվեն մինչև նոյեմբեր։
Հիշեցնենք, որ մրցույթի համաձայն՝ աշխատանքների համար նախատեսված միջոցների 100%-ը ֆինանսավորվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեից։ Մրցույթի համաձայն՝ նախատեսված բոլոր գյուղերի համար հայտարարվել է 350.000 լարի, իսկ մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը՝ 29.5040 լարի առաջարկով։ Պայմանագիրը կնքվել է 07/03/2023-ին և մրցույթով պահանջվում էր, որ աշխատանքները պետք է ավարտվեին պայմանագրի ստորագրումից հետո 20 շաբաթվա ընթացքում:
Պայմանագրով իրականացվելիք աշխատանքների ցանկը հետևյալն է.
Հողի հարթեցում էքսկավատորով ինքնաթափ մեքենաներով և տեղափոխում
Հողի հարթեցում ձեռքով, ինչպես նաև հետիոտնային արահետի եզրաքարերի տեղադրում
Դեկորատիվ բետոնե սալիկների տեղադրում
Քառակուսի աթոռների և աղբամանների տեղադրում
Դիմացկուն ռետինե ծածկույթի տեղադրում
Խաղալիք զսպանակի գնում և տեղադրում
Շինարարության ընթացքում առաջացած շինարարական թափոնների հավաքում և աղբավայր տեղափոխում
Ցանկապատը շարել և ձեռքով փոսեր փորել
Ցինկապատ մետաղական ցանցից պանելային ցանկապատի տեղադրում
Մուտքի մետաղական դարպասների տեղադրում
Ցանկապատի և դարպասի մետաղական տարրերի ներկում հակակոռոզիոն ներկով և այլն:
Զրուցեցինք Եֆրեմովկա գյուղի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ։ Նա ասաց, որ աշխատանքները պետք է ավարտվեն նոյեմբերին, և դեռ ժամանակ կա՝ վերջնաժամկետը պահպանելու համար.