Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են հարաբերություններն առողջացնելուն ուղղված կանոնավոր հանդիպումների մասին

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են հարաբերություններն առողջացնելուն ուղղված կանոնավոր հանդիպումների մասին

Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումները կանցկացվեն կանոնավոր կերպով, հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն` Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ Ժնեւում կայացած հանդիպումից հետո:

«Մենք ընդունեցինք, որ մեր հարաբերությունները փակուղի են մտել եւ հարկավոր է ելքեր փնտրել իրավիճակից: Մենք նաեւ նշեցինք, որ չենք կարող պայմանավորվել որոշ հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով սկզբի համար մենք ընտրեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առեւտրատնտեսական հարաբերությունները, հումանիտար-մշակութային կապերը եւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը»,-հայտարարել է Աբաշիձեն, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Գեորգի Կարասինը եւս հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանն իրենց հարաբերություններն առողջացնելու հնարավորություն ունեն: Նրա խոսքով` երկխոսությունը հասունացել է, եւ դա են պահանջում քաղաքական, տնտեսական հանգամանքները: NEWS.am



Opinion, pooling and voting