Նինոծմինդայի բնակիչները ջեռուցման եւ դրա հետ կապված դժվարությունների մասին

Նինոծմինդայի բնակիչները ջեռուցման եւ դրա հետ կապված դժվարությունների մասին

Նինոծմինդան գտնվում է բարձրալեռ գոտում, ձմռանը անհամեմատ ցուրտ է, Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած ջերմաստիճանը հասնում է մոտ 30 – 35 աստիճան ցրտի:

Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, փորձեցինք պարզել ձմռան ամիսներին ինչքան գումար է պահանջվում բնակարանները ջեռուցելու համար եւ ինչ դժվարությունների առաջ են կանգնում:

Բնակչության մեծ մասը իրենց տները ջեռուցում են բնական գազով: Իսկ որոշ գյուղերում որտեղ չկա գազ` ջեռուցումը կատարվում է փայտի եւ աթարի համար նախատեսված վառարաններով:

Բնակիչների խոսքով ինչպես անցած տարի, այս տարի նույնպես 1 շարք չջարդված փայտի գինը կազմում է 400 – 500 լարի, կան Ford մեքենաներ որոնք բերում են ջարդված փայտ արժեքը կազմում է մոտ 600 – 800 լարի:

Այն մարդիկ ովքեր իրենց տները ջեռուցում են բնական գազի միջոցով ամսեկան վճարում են 150 – 300 լարի:

Սակայն բնակիչներից ոչ բոլորը ունեն հնարավորություն բնական գազի ծախսերը հոգալու, այդ պատճառով էլ օգտվում են վառարաններից:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի բնակիչները ջեռուցման եւ դրա հետ կապված դժվարությունների մասին

Թեմատիկ՝