Երկու օրում Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 28 հազար մարդ, հայտնում է Հայաստանի կառավարությունը։
Սեփական տեղեկություններով՝ 21000 մարդու գրանցման գործընթացն ավարտվել է, իսկ ավելի քան 7000 հոգու կարիքների գնահատումը դեռ ընթացքի մեջ է։
Հայաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ երկրի կառավարությունը բնակարանով կապահովի բոլոր նրանց, ովքեր ապրելու տեղ չունեն։ Նրանց տվյալներով՝ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Արմավիրի մարզերում արդեն ավելի քան 3000 մարդ է ապահովվել բնակարանով։ 1tv.ge