ԱՄՆ կառավարությունը Իսրայելը մտցրել է առանց վիզայի ռեժիմի ծրագրում։ Այսպիսով, նոյեմբերի 30-ից Իսրայելի քաղաքացիները կարող են առանց վիզայի ԱՄՆ մեկնել տուրիստական կամ գործնական այցի համար մինչև 90 օր։ Դրա համար նրանց միայն անհրաժեշտ կլինի գրանցվել Ճանապարհորդների մուտքի թույլտվության էլեկտրոնային համակարգում (ESTA):
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ վիզային ռեժիմի չեղարկումով, Արևմտյան ափին և ԱՄՆ-ում բնակվող պաղեստինցի ամերիկացիները նույնպես կկարողանան առանց վիզայի մուտք գործել Իսրայել և օգտվել Բեն-Գուրիոն օդանավակայանից։
Առանց վիզայի ռեժիմի ծրագրին մուտք գործելու համար Վաշինգտոնը երկրներից պահանջում է որոշակի պայմաններ կատարել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, իրավապահ մարմինների գործունեությունը, ներգաղթը, փաստաթղթերի անվտանգությունը և սահմանների կառավարումը: Վաշինգտոնը նաև նշում է, որ ԱՄՆ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու համար երկրները պետք է հավասար վերաբերվեն ԱՄՆ բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից և կրոնից։
Սակայն, ինչպես նշում է «Reuters»-ը, Իսրայելի դեպքում դա նշանակում է Բեն-Գուրիոն օդանավակայանով պաղեստինցի ամերիկացիների համար ազատ անցում ապահովել։
ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Հորդանան գետի արեւմտյան ափին ապրում է 45-60 հազար պաղեստինցի ամերիկացի: Ըստ Իսրայելի իշխանությունների՝ այս թիվը շատ ավելի քիչ է և տատանվում է 15-20 հազարի սահմաններում։
ԱՄՆ-ի առանց վիզայի ռեժիմի ծրագրում ընդգրկված է շուրջ 40 երկիր։ 1tv.ge