Նինոծմինդայի եւ Ախալքալաքի երիտասարդների մասնակցությունը «Mercy Corps» -ի ծրագրին

Նինոծմինդայի եւ Ախալքալաքի երիտասարդների մասնակցությունը «Mercy Corps» -ի ծրագրին

Սեպտեմբերի 23 -ից, Բորժոմի մունիցիպալիտետի Բակուրիան քաղաքատիպ ավանում անցկացվում են «Mercy Corps» կազմակեպության շրջանակներում բիզնես թրեյնինգների 2 -րդ փուլը, որին մասնակցում են երիտասարդներ ինչպես Նինոծմինդայի այնպես էլ Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցիխեի եւ այլ մունիցիպալիտետներից:

Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջաններում ապահովել տնտեսական աճ, որտեղ ներառված են 18-35 տարեկան երիտասարներ՝ ովքեր ունեն անձնական բիզնես կամ պատրաստվում են սկսել զրոյից:

«Mercy Corps» կազմակերպության եւ երիտասարդական ձեռներեցության զարգացման ծրագրի տնօրեն՝ Ուչա Վարամաշվիլին NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ընդհանուր ծրագրին մասնակցել են թվով 1600 երիտասարդ, որտեղից 33 մասնակից արդեն մեր կողմից ֆինանսավորվել են: Այս պահին ընթանում են թրեյնինգներ կապված բիզնես նախագծերի հետ, 4 տարածաշրջանից ունենք թվով 75 մասնակից, այս տարվա վերջ պարզ կդառնա հաղթողների անունները եւ կֆինանսավորվեն մոտ թվով 20 -ից 25 մասնակիցներ: Ասեմ, որ «Երիտասարդական ձեռներեցություն գյուղի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է «Ավստրիայի զարգացման համագործակություն» կազմակերպության կողմից, որը արդեն 1 տարուց ավել է գործում է Վրաստանում: Ծրագիրը ունի նաեւ թվով 21 գործընկերներ Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում, մենք աշխատում ենք 4 տարածաշրջանի 17 մունիցիպալիտետների հետ»:

«Բոլոր 75 մասնակիցները սեպտեմբերի 29 -ին կպարգեւատրվեն դիպլոմներով, իսկ սեպտեմբերի 30 -ին Բակուրիանում թրեյնինգները կավարտվեն»,- նշեց Վարամաշվիլին:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի եւ Ախալքալաքի երիտասարդների մասնակցությունը «Mercy Corps» -ի ծրագրին

Նինոծմինդայի շրջանից թվով 4 մասնակիցներ հաղթահարելով բիզնես ծրագրի առաջին փուլը այժմ պատրաստվում են երկրոդ փուլում ներկայացնել իրենց բիզնես նախագծերն ու գաղափարները:

Նինոծմիդնայի բնակիչ Մզիսա Խմալաձեն, մասնակցելով վերոնշյալ ծրագրին հաղթահարելով առաջին փուլը այժմ Բակուրիանում պատրաստվում է 2 -րդ փուլին: Նրա նախագիծը վերաբերվում է բուսական եւ տեղական թեյերի արտադրությանը:

Նրա խոսքով. «Այսպիսի թրեյնինգները կարեւոր են մինչեւ բիզնես նախագիծը ներկայացնելը, որտեղ տրեներների հետ աշխատանքը շատ մեծ օգուտ է տալիս եւ հույսով եմ, որ բոլոր լավ նախագծերը կանցնեն եւ մեր տարածաշրջանները կզարգանան»:

Կարդացեք նաեւ՝