Փետրվարի 13-ին Ախալքալաքի քաղաքի “Found Rondeli” հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ բանավեճ ՛՛Պետությունը և քաղաքացին՛՛ թեմայով:
Հանդիպմանը մասնակցում էին Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետների ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և որպես փորձագետ ներկա էր նաև Վրաստանի նախկին նախարար Թինա Խիդաշելին:
Հանդիպմանը քննարկվեցին հարցեր քաղաքացիների և պետության պարտավորությունների, պետական լեզվի, Վրաստանի քաղաքացիների համար երկքաղաքացիության հետ կապված հարցեր:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան