Վրաստանում երիտասարդների 46 տոկոսին ֆինանսապես ապահովում են ծնողները։ Այս մասին նշված է «Անկախ Վրաստանի սերունդը՝ հույսերի և անորոշության միջև. երիտասարդության հետազոտություն 2023»-ում։
Ըստ նույն հետազոտության՝ հարցվածների 37 տոկոսն ունի սեփական եկամուտ, իսկ յուրաքանչյուր տասը երիտասարդից առնվազն մեկը (12 տոկոս) ֆինանսապես կախված է զուգընկերոջից։
Հետազոտության մեջ նշվում է նաև, որ հարցվածների 7 տոկոսը ստանում է պետական աջակցություն, 5 տոկոսը՝ ընտանեկան նպաստից, իսկ հարցվածների մեկ տոկոսից էլ պակասը եկամուտ է ստանում անշարժ գույքի վարձակալությունից, դրամաշնորհից կամ ուսանողական վարկից:
Նշենք նաև, որ հավանականությունը մեծ է, որ երիտասարդ տղամարդիկ ունեն որոշակի տեսակի ավելի անձնական եկամուտ՝ 49 տոկոս, քան կանայք՝ 28 տոկոս: aliq.ge