Նինոծմինդա քաղաքում՝ Ազատության 7 հասցեում շենքի արտաքին վերանորոգումը դադարեցվել է, իսկ շինարարական աղբը 20 օր է՝ չի հեռացվում։
Ազատության փողոցի 7 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքի բնակիչները բողոքում են, որ շենքի մոտ տեղադրված աստիճանները փակել են շենքի նկուղային մուտքը։
Նախկինում այս հարցով կապվել ենք «შპს იქს 2» ընկերության ղեկավար Գեորգի Խոզրեանիձեի հետ և ստացել պատասխան, որ խնդիրը կլուծվի մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն անցել է 20 օր, և ոչինչ չի արվել։
Շինարարական աղբը հինգ հարկանի շենքի բակ մտնելիս խանգարում է մեքենաների տեղաշարժին, կա նաև քայլելիս սայթաքելու վտանգ։
Այսօր մենք կապ հաստատեցինք «შპს იქს 2» ընկերության ղեկավարի հետ և, ըստ Գեորգի Խոզրեանիձեի, շաբաթ և կիրակի օրերին շինարարական աղբն ու աստիճանները կհեռացվեն։