Նինոծմինայում տեղադրված սիմուլյատորները դեռ վերանորոգման կարիք ունեն։
Նախկինում NOR ռադիոն ուշադրություն էր դարձրել սիմուլյատորների չամրացված մասերի վրա: Խնդիրը լուծվել էր տեղում՝ քաղաքապետարանի ներքին աուդիտի աշխատակիցների ներգրավմամբ, սակայն ներքևից չամրացված և մաշված պտուտակների խնդիրը, որոնք ամրացնում են վարժասարքը բետոնե հիմքին, մնում է չլուծված:
Կրկին դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների աշխատակիցներին՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այս խնդրի լուծման ուղղությամբ։
Վերահսկողության ծառայության պետ Ժիրայր Շայբեկյանի խոսքով՝ ենթակառուցվածքային ծառայությունն այս հարցով արդեն դիմել է պատասխանատու ընկերությանը և սպասում է արձագանքի։
Հիշեցնենք, որ, ըստ քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության տվյալների, միտումնավոր կամ պատահաբար վնասված սարքավորումները չեն կարող վերանորոգվել երաշխիքով, և պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է գործով անցնող քաղաքացին։
Նինոծմինդայում սիմուլյատորների տեղադրման մրցույթ էր հայտարարվել 2021 թվականին, սակայն ձմեռային ծանր պայմանների պատճառով աշխատանքները շարունակվել են մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ Աշխատանքի համար տեղական բյուջեից հատկացվել է 33 000 լարի, սակայն ընկերությանն անհրաժեշտ է եղել 27 388 լարի։ Աշխատանքներն իրականացրել է «მეგობრობა-5» ընկերությունը։