Վրաստանի գյուղերից մեկում որդին սպանել է հորը

Վրաստանի գյուղերից մեկում որդին սպանել է հորը

Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ոստիկանության Շիդա Քարթլիի բաժնի ծառայողները ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամին դիտավորյալ սպանության համար բերման են ենթարկել 1995 թվականին ծնված Ա.Ի.-ին։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն։

Նրանց խոսքով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 20 տարի կամ ցմահ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը միմյանց չհասկանալու պատճառով, Գորիի քաղաքապետարանի գյուղերից մեկում որսորդական հրացանով գլխի շրջանում մահացու վնասվածք է հասցրել սեփական հորը՝ Ու.Ի.-ին, ծնված 1956թ.-ին, որից հետո հանցագործությունը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել է Թբիլիսիի իր ամառանոց։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները տաք հետքերով բերման են ենթարկել մեղադրյալին։ Որպես ապացույց ոստիկաններն առգրավել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։ Քննությունն ընթանում է ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության դեպքի առթիվ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։