Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում

Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս հանգստյան օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և կայծակ։

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կլինի 24 և 23, գիշերը երկու օրն էլ սպասվում է 13 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը՝ 23 և 22, իսկ գիշերը՝ 12 աստիճան տաքություն։

Ասպինձայում ցերեկը կլինի 24 և 23, գիշերը՝ 11, Ադիգենում ցերեկը սպասվում է 22 և 21, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 19 և 18, գիշերը՝ 6։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 16 և 15, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։

Շրջանի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ tv9news.ge