
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուններ են որոտացել խորհրդարանի եւ ներքին գործերի նախարարության շենքերի մոտ։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականապատված կոմերցիոն մեքենան մոտեցել է ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքին եւ մեքենայում գտնվող հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկիչների մնացած մասը վնասազերծվել է ուժայինների կողմից։
Հարձակման արդյունքում վիրավորվել են թուրք ոստիկաններ։ Պայթյունից հետո տարածքում կրակոցներ են հնչել։