
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաքելության անդամներն այսօր առավոտյան անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Խանքենդ ուղղությամբ։
Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակչության հումանիտար կարիքները:
Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ՄԱԿ-ի վերջին առաքելությունը Ղարաբաղում եղել է մոտ 30 տարի առաջ։ 1tv.ge